|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային: Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական ուժերը կիրառել են բալիստկ և թևավոր հրթիռներ՝ փորձելով խոցել էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքը։
Կիևի մարզում հայտնի է երեք տուժածի մասին: Ֆաստովում տուժել են երկաթուղային ենթակառուցվածքներն ու էներգետիկ օբյեկտները։ Նախնական տվյալով՝ հարվածի տակ է հայտնվել երկաթուղային կայարանը։
Դնեպրում և Դնեպրի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Լվովի մարզում հաղորդվում է հրթիռային հարվածից հետո էլեկտրամատակարարման ընդհատումների մասին։ Լուցկում ևս էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: