|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, դիելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ երկրում քրեական բարքերի առատությունը խնդիր է ամբողջ հասարակության համար։
«Դուք պետք է ինքնահայաց լինեք և ընդունեք, որ ՀՀ քաղաքական խոսույթում որևէ քաղաքական գործիչ հայհոյախոսությունն այդպես չի լեգիտիմացրել, ինչպես դուք և ձեր քաղաքական ուժը․․․ Երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-նրով կամ սոցցանցերով, և միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս, ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»,-ասաց Լիլիթ Գալստյանը։