|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարդենյաց լեռնանցքում, Աբովյանի, Սևանի, Գավառի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․
«Արտաշատ-Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Մ-5 միջպետական ճանապարհի՝ Էջմիածնի տարածաշրջանի 11-րդից մինչև 15-րդ կմ հատվածում և Սևանից մինչև Հրազդան հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։