|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի՛ վաղարշապատցիներ, իմ և «Հաղթանակ» դաշինքի անունից կրկին ցանկանում եմ հայտնել երախտիքի խոսք՝ ձեր կողմից տրված վստահության քվեի համար: Ձեր կողմից տրված այդչափ մեծ քանակի ձայները և՛ պարտավորեցնող, և՛ միաժամանակ ոգեշնչող են: Նախօրեին ընտրական հանձնաժողովը բաշխել է ավագանու մանդատները, ըստ այդմ, որպես Վաղարշապատ խոշորացված համայնքի «Հաղթանակ» ընդդիմադիր խմբակցության անդամներ խոստանում ենք՝ հետևողական ենք լինելու վաղարշապատցու շահի հետապնդմանն ու հոգսի թեթևացմանն ուղղված համայնքային ծրագրերի մշակմանը և կատարմանը:
Մեր՝ ավագանու կազմում լինելու միակ գրավականը ձեր նկատմամբ պատասխանատվությունն է ու ձեր շահերի ներկայացուցիչը լինելն է համայնքային որոշումների կայացման ընթացքում:
Ի գործ...»։