|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
Հաղորդվում է, որ Երմակը հրաժարական է տվել կոռուպցիայի գործով խուզարկություններից հետո:
Զելենսկին Երմակի հրաժարականի շուրջ ասել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղ պլանի շուրջ բանակցությունների ֆոնին ասեկոսեներ ու շահարկումներ չի ուզում:
Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինային այժմ ներքին ուժ է պետք, և Ուկրաինայի պաշտպանությունից բացի այլ բանով շեղվելու պատճառ չպետք է լինի: