|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բերդի համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների շուրջ հիսուն աշխատակիցներ մասնակցել են Նավուր բնակավայրի հարակից անտառներում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին: Աշխատանքները շարունակվում են. hայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 4-րդ օրն է՝ Տավուշի և Գեղարքունիքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել, այդ թվում` Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում։
Ըստ Բերդի համայնքապետարանի` Նավուր բնակավայրին հարակից անտառներում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների շուրջ հիսուն աշխատակիցներ։