|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը անցած գիշերվա ընթացքում 93 ուկրաինական անօդաչու են խոցել Ռուսաստանի 4 մարզերի, Սև և Ազովի ծովերի վրա, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 93 անօդաչու են որսացել և ոչնչացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 45-ը ոչնչացվել է Բելգորոդի մարզի վրա, 9-ը՝ Կրասնոդարի երկրամասի և 7-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզի վրա։
Բացի այդ 4 անօդաչու խոցվել է Վորոնեժի մարզի երկնքում, 20-ը՝ Սև ծովի և 8-ը՝ Ազովի ծովի վրա։