|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ռուսական կողմի հնարավոր մասնակցությանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
«Առանձին քննարկվել են տարածաշրջանային թեմատիկան, այդ թվում՝ ռուսական կողմի հնարավոր աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ համաձայնությունների համալիրի հիման վրա։ Քննարկվել են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքի պահպանման հարցերը», - նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Միխայիլ Գալուզինն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է նաև օրերս Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։