|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի պատմության թանգարանի և Գերմանիայի Հալեի համալսարանի մասնագետների համագործակցության շրջանակում Արենի 1 քարանձավից հայտնաբերված «Արենիի ոտնամանը» ենթարկվել է ուլտրաձայնային հետազոտության՝ ցուցանմուշի վիճակի ուսումնասիրության և պահպանությունը առավելագույնս ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են Պատմության թանգարանից;
Հիշեցնենք, որ «Արենիի ոտնամանը» կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանի «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահում։