|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ժամանել է Դուբայ հանդիպելու Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ և մասնակցելու Dubai Airshow 2025 միջազգային ավիաշոուին։ Այս մասին տեղեկացնում է «irna»-ն։
Իրանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցը դիվանագիտական պաշտպանության քաղաքականության շրջանակում իրականացվող քայլերից է և ուղղված է տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը։
Այցի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է հանդիպել մի խումբ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվելու են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և տեխնոլոգիական փոխանակման հարցեր։