|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14/13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն իր քաղաքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, մեր ավանդներին տեր լինելու։
«Հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենք քվեն ոչինչ չէր որոշում և հիմա էլ նույն տեմպի տակ են մնացել։ Բայց ես կարծում եմ, որ պետք է սթափվենք, պետք է կարողանանք հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը պաշտպանելու ենք մենք։ Պետք է մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքին, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը»,–ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններից հետո այլ ուժերի հետ կոալիցիայի հնարավորություն տեսնում է
Խաչիկ Մանուկյանը կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելը։
Ավելին՝ տեսանյութում: