|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված «աղոթքի նաճաշը» հարթակ էր, որտեղ Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետները խղճի ազատության թեմայի շուրջ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Դանիել Սրբազանը բարձրաձայնել է նաև ապօրինի ազատազրկված Սրբազանների և մյուս հայորդիների խնդիրները», - ասել է Տեր Եսային:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-15-ին հրավիրել է «աղոթքի նախաճաշի»՝ «ավելի քան 300 անձի հոգևոր մարտահրավերների շուրջ երկխոսության նպատակով: Հրավեր եղել է նաև ՀԱԵ-ին».
Միջոցառման ծրագրում նշված է, որ առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, լինելու են պանելային քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ շաբաթ առավոտյան, կկայանա աղոթքի նախաճաշը, որից հետո՝ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ այց Սուրբ Էջմիածին և թանգարան: