|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Կահիրե, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ: Այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Առաջնահերթ ուղղությունների թվում են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնագրերի իրականացման հեռանկարների քննարկումը, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԽ-ի տվյալներով՝ Շոյգուն բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահի, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, ԱԳ նախարարի, պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարարի, ինչպես նաև երկրի ուժային կառույցների և հատուկ ծառայությունների մյուս ղեկավարների հետ: