|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին առնչվող քրեական վարույթով ձերբակալվածների թիվը հասել է 9-ի, բոլորին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ»,- գրել է Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
ՔԿ-ն այսօր առավոտյան հայտնել էր, որ նշված վարույթով 12 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, որոնցից 7-ին ձերբակալել էին։ Օրվա ընթացքում, փաստորեն, ձերբակալել են եւս երկու հոգու։