|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի Քաշան քաղաքը Քաղաքների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ին, պաշտոնապես ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Սամարղանդում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 43-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այս հայտարարությունը արել է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆարտուսին:
Քաշանը միանում է այնպիսի քաղաքների շարքին, ինչպիսիք են Հռոմը, Փարիզը և Բարսելոնան, որոնք հայտնի են իրենց կայուն ճարտարապետությամբ և հարուստ քաղաքակրթական ժառանգությամբ։