|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստում շարունակվել է փաստաթղթերի ընթերցումը։ Ադրբեջանական կայքերը նշում են, որ ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբան Օկտայ Մադաթովը խնդրել է դատարանին հնարավորություն տալ իրեն հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ժամանակ։ Դատավորը նշել է, որ դրա համար պայմաններ կստեղծվեն։
Գեներալ Դավիթ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հանել կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքը քրեական գործից և քննարկել այն առանձին վարույթում։ Դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, միջնորդությունը մերժել է, նշում են ադրբեջանական աղբյուրները։