|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է ու դատավճիռները կախված են մեկ անձի կամքից. ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել: Բնականաբար դա կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը։