|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը, բուհ նոր ընդունվողների համար քվոտաներ սահմանվեր, ծառայության յուրաքանչյուր տարին աշխատանքային ստաժով կրկնակի համարվեր, պետական ծառայության մրցույթներով տեղեր սահմանվեր, մասնավոր հատվածում քվոտաներ մտցվեր, առողջապահական ծառայություններում արտոնություններ սահմանվեր: Եվ այսպես շարունակ: Սա ավելի մեծ հնարավորություն է շատ ընտանիքների համար երկարաժամկետ կտրվածքով, քան 6 ամսով ծառայությունը կրճատես, զորքերում հազար խնդիր ավելացնես, իսկ թե այդ ծառայության ավարտից հետո ինչ կլինի երիտասարդի հետ` թողնես բախտի քմահաճույքին»: