|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության գործունեության դադարեցման պատճառով ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մինչև այս ամսվա վերջ կկարողանա վճարել միայն միջուկային զինանոցի արդիականացման և պահպանման համար պատասխանատու Ազգային միջուկային անվտանգության վարչության կապալառուներին: Որոշման մասին հայտարարել է Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:
Այս շաբաթվա սկզբին Էներգետիկայի նախարարությունը ստիպված էր արձակուրդի ուղարկել գործակալության 1400 աշխատակցի: «(Ազգային միջուկային անվտանգության վարչության աշխատակիցների) մեծամասնությունը, մոտ 100 հազար մարդ, կապալառուներ են, և Թրամփի վարչակազմը ստեղծագործաբար աշխատել է, որպեսզի այդ աշխատակիցներին ապահովի աշխատանքով և պահպանի ֆինանսավորումը: Ըստ իս, մենք ունենք միջոցներ այդ մարդկանց մինչև ամսվա վերջ աշխատանքով ապահովելու համար, բայց դա ընդամենը 10 օր է կամ ավելի պակաս»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է նախարարը: