|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ վերջին ամիսներին Հայաստանում իրավական համակարգը գործարկվում է որպես ռեպրեսիվ մեխանիզմ՝ ուղղված քաղաքական հետապնդումներին։ Նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի և մի շարք հոգևորականների կալանավորումները ապօրինի են, և հասարակությունը չպետք է լռի նման դեպքերի հանդեպ։ Վարդևանյանի խոսքով՝ հոկտեմբերի 18-ին նախատեսված հավաքը Ազատության հրապարակում նպատակ ունի բարձրաձայնելու անարդարությունների մասին և պահանջելու, որ Հայաստանում գերակայի օրենքը, արդարադատությունն ու իրավունքը։
Մանրամասն՝ տեսանյութում։