|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցի հարցի քննարկումը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Այս մասին հայտնում է փաստաբան Աբգար Պողոսյանը՝ նշելով, որ ժամի մասին կհայտնի լրացուցիչ։
Նշենք, որ փաստաբանը ձերբակալվել է այսօր 17.40–ի սահմաններում Շենգավիթի դատարանից դուրս գալիս։ Դիմակավորված իրավապահները գետնին են պառկեցրել Կոչուբաեւին, ապա բերման ենթարկել Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել։
Կոչուբաեւի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: