|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Բագրատ Սրբազանի դատավարության ընթացքում ընդգծել է, որ դատախազությունը գործում է օրենքից դուրս հատուկ մոտեցումներով։ Նա նշել է, որ իր պաշտպանյալ Տիգրան Գալստյանին վերագրվող զրույցի մասով որևէ հիմնավորում չի ներկայացվել, թեև եղել են փաստեր, որ նա տվյալ պահին այլ վայրում է գտնվել։ Մելիքյանի խոսքով՝ դատախազների գործողությունները ստեղծում են հանրային տպավորություն, որ նրանք անկողմնակալ չեն և գործում են ճնշումների ներքո։
Նա բարձրացրել է նաև հարց, թե ինչու հնարավոր չէ մեղադրանքը դատարանում ներկայացնել այլ անձանց կողմից, եթե իսկապես մասնավոր շահեր չկան։ Վերջում Մելիքյանը հղում է արել Մխիթար Գոշի դատաստանագրքին՝ հիշեցնելով, որ ըստ դրա, այն մարդը, ով անիրավ մեղադրում է ուրիշին, ենթակա է նույն պատժին, ինչ մեղադրանքում նշվածն է։
Մանրամասն՝ տեսանյութում։