|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Գազա քաղաքում՝ Իսրայելի ռազմական ակտիվության պատճառով, հայտարարել է կազմակերպությունը հաղորդագրության մեջ։
«Գազա քաղաքում ռազմական գործողությունների սրացումը մեզ ստիպել է ժամանակավորապես դադարեցնել մեր գրասենյակի գործունեությունը և մեր անձնակազմը տեղափոխել Գազայի հատվածի հարավ՝ անվտանգությունն ու գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Գազա քաղաք վերադառնալուն, հենց որ պայմանները թույլ տան», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Նրանք նշել են, որ ստիպված են եղել այս որոշումը կայացնել «սարսափելի մարդասիրական պայմանների» ֆոնին, որոնցում շարունակում են ապրել Գազա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ։