|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին վճարվել է 48 միլիոն 509.1 հազար դրամ պարգևավճար, ըստ իրենց դիմումների` մարզի կարիքավոր բնակիչներին տրվել է 39 միլիոն 541.0 հազար դրամի ֆինանսական աջակցություն։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի շուրջ յոթ տասնյակ պաշտոնյաները պետական բյուջեից մոտ 9 միլիոն դրամ ավել պարգևավճար ավելին են ստացել, քան ողջ Տավուշի մարզի սոցիալապես անապահովները՝ դրամական օգնություն։ Տավուշի մարզի բազմաթիվ կարիքավորներից բողոքներ եմ ստացել, որ Տավուշի մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մերժել է դրամական աջակցություն տրամադրելու իրենց խնդրանք-դիմումները։ Ստացվում է, որ մարզի աղքատների դրամական օգնության խնդրանք-դիմումները մերժել են, իսկ իրենք՝ պետբյուջեից ճոխ ինքնապարգևատրվել: Սա «Նիկոլի թվին» սոցիալական անարդարություն է»։