|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Օգոստոսի 8-ին ՀՀ-ի համար որևէ ձեռքբերում չի եղել, դա իրենց ազգակործան քաղաքականության հերթական փուլն էր. զիջումներն ու կապիտուլյացիան չեն կարող վաճառել ու քվե ստանալ»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ժողովուրդը ՔՊ-ին շատ ձայն կտա:
«Ամեն ինչ անելու ենք, որ ՔՊ-ի երազանքն իրականություն չդառնա, որ հերթական անգամ չկարողանան խաբել ժողովրդին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։