|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Tasnim լրատվական գործակալության արտաքին քաղաքականության խմբի տվյալներով՝ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի առաքելության ավարտից և Նիկոլ Փաշինյանի հետ նրա հրաժեշտի հանդիպումից հետո լուրեր են շրջանառվում, որ Հայաստանում Իրանի նոր դեսպանը կլինի Խալիլ Շիրղոլամին։
Շիրղոլամին ներկայումս Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունների և ուսումնասիրությունների փոխտնօրենն է, և սա նրա առաջին առաքելությունը կլինի որպես դեսպան։