|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսին ամբողջությամբ մարել է Մոսկվային ունեցած արտաքին պարտքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները:
Փետրվարին Ռուսաստանին ունեցած պարտքը 7 միլիոն 870 հազար դոլարից նվազել է մինչև 3 միլիոն 997 հազար դոլար։ Այս ցուցանիշը պարտքերի սյունակում պահպանվել է փետրվարից մինչև օգոստոս։ Օգոստոսի դրությամբ այնտեղ գծիկ է դրված եղել։
BMG բիզնես գործակալության տվյալներով՝ այս պարտքը կուտակվել էր Վրաստանի անկախության առաջին տարիներին և վերակառուցվել էր 2004 թվականի հուլիսին՝ Թբիլիսիի վարկատուների և Փարիզի ակումբի միջև ստորագրված համաձայնագրի համապատասխան։
Այս միջոցների գումարը կազմել է 160 միլիոն դոլար, որը Վրաստանը վերցրել էր մինչև 1999 թվականը. տոկոսները, որոնք 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակվել էին պարտքերի վրա, և պարտք, որը պետք է մարվեր 2004-ից մինչև 2006 թվականները։ Ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։