|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի շուրջ բարձր մակարդակով հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի, սակայն Կիևն ու Եվրոպան պատրաստ չեն այդ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բարձր մակարդակով ցանկացած շփում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի նման երկխոսության ընթացքում ամրապնդվեն այն համաձայնեցված հարցերը, որոնք հարկավոր է նախապես հասցեագրել փորձագիտական մակարդակով։ Եվ ահա ո՛չ կիևյան ռեժիմը, ո՛չ էլ եվրոպացիները պատրաստ չեն դրանով զբաղվել», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին այնքան են միմյանց ատում, որ չեն կարող խոսել, և ինքը ստիպված կլինի ներգրավվել նրանց բանակցություններում: