|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրեմլն ափսոսում է, որ Եվրոպան անմտածված եւ անհիմն «դեն է նետում» Ռուսաստանի հետ հարաբերությունների ներուժը: Ներկայիս մարտահրավերները թելադրում են երկխոսություն զարգացնելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ Եվրամիության երկրները «ամբողջովին չմտածված եւ անհիմն պարզապես դեն են նետել» Ռուսաստանի հետ հարաբերությունների պոտենցիալը:
Ինչպես համարում է Պեսկովը, ներկայում պետությունների առջեւ ծառացած մարտահրավերների հսկայական թիվը «թելադրում է այդ երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը»:
«Սակայն ամեն օր մենք լսում ենք այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք: Եւ մեզ դա դուր չի գալիս»,-եզրափակել է նա: