|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանն այս տարվա հուլիսի 9-ին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։
Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, որից հետո քոթոթը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ բնական միջավայրում ստանում է հատուկ խնամք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով։ ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը շնորհակալագիրը հանձնելիս երախտագիտություն է հայտնել զինծառայողին՝ կենսաբազմազանության նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու վերաբերմունքի համար։