|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ այդ նպատակով անցակետով Հայաստան կմեկնի թուրքական պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:
Բանակցություններում կարող են որոշումներ ընդունվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, պաշտոնյաները կարող են քննարկել նաև նախկինում ընդունված որոշումների իրականացումը:
Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա: