|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ հարաբերություններում խնդիրներ է ստեղծում։ Այս կարծիքը Երևանում կայացող «Հայաստան - ԵԱՏՄ։ Միասին առաջ» ֆորումում հայտնեց քաղաքագետ և պատմաբան Դմիտրի Սայմսը։
«Չեմ կարող ասել՝ սա մտահղացվել է որպես հակառուսական նախագիծ, թե ոչ։ Օբյեկտիվ հետևանքների համաձայն՝ այն կարող է բարդություններ ստեղծել Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև։ Որքանով է սա համապատասխանում Հայաստանի շահերին, հայ ժողովրդի որոշելիքն է։ Սակայն միամտություն կլինի մտածել, որ Հայաստանը կարող է նման կենտրոն ստեղծել՝ առանց հարաբերություններում գին վճարելու», - ասաց քաղաքագետը։
Խոսելով Հայաստանի եվրոպական ձգտումների մասին՝ նա նշեց, որ նույնիսկ եթե Հայաստանը նման մտադրություն չունենա, ԵՄ-ն կներքաշի Հայաստանին Ռուսաստանի հետ իր պայքարի մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում։