|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Օլիվիե Կուրտոյին նշանակել է Վրաստանում նոր դեսպան։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահի համապատասխան հրամանագրին։
«Պարոն Օլիվիե Կուրտոն, ավագ ադմինիստրատոր, նշանակվում է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան»,-ասված է հրամանագրում։
Նշվում է, որ Կուրտոն կփոխարինի Շերազ Գասրիին, որը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։