|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մենք չենք լռելու Զանգեզուրի [Թրամփի ուղին] հարցի շուրջ։ Այս մասին հայտաարրել է Իրանի Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի անդամ Բաղերի Քանին։
«Զանգեզուրը Իրանի համար հեշտ անտեսվող հարց չէ: Այն փաստը, որ օտարերկրացիները, մասնավորապես Միացյալ Նահանգները, ցանկանում են մտնել տարածաշրջան և ապահովել իրենց շահերը՝ ոտնձգություն կատարելով տարածաշրջանային երկրների շահերի վրա, ընդունելի չէ ո՛չ Իրանի, ո՛չ էլ տարածաշրջանի երկրների և ազգերի համար: Այս հարցը ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա այլ երկրների վրա։ Ռուսաստանը դիրքորոշում է արտահայտել այս հարցում. մյուս երկրները չեն լռելու»։