|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը Նյու Յորք կատարած այցի ընթացքում Քուվեյթի արտաքին գործերի նախարարի օգնական Ռաբեա Ալ-Ադսանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրավիճակը և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել է Պարսից ծոցում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ռուս-քուվեյթյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման արդիական հարցեր։