|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում համածառայակցի հետ միջադեպի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: