|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին NEWS.am–ին ասել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Ավելի վաղ իշխանական կայքերից մեկը գրել էր, որ ՀԷՑ-ում պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ Պետրոսյանը չէր բացառել, որ աշխատանքից կարող են ազատվել ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչները։ Նա հայտարարել էր, որ «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ մեկն է նրանցից, ով ընկերությունն «այս վիճակին է հասցրել»։