|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում, հայտնում է shamshyan.com-ը:
Մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մի քանի վարորդներ նշում էին, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է:
Այն, որ շատ լավ գործ են անում ճանապարհաշինարարները, գովելի է, սակայն տարօրինակ է այն, որ նրանք շատ լավ գիտեն, որ շաբաթ-կիրակի օրերին, ամռան այս տապին Սևան մեկնողների թիվը բավականին շատ է, հետևաբար արդյոք ճիշտ էր այս ժամին վերածել քաոսի: