|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դատարանը բավարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ երեկ ԱԺ-ն 62 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ համաձայնություն տվեց Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելուն։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ-ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից իբրև թե ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին դատարանից տեղափոխեցին «Վարդաշեն» ՔԿՀ:
Դատարանի մոտ սպասող հարազատներն ու համակիրները Սարգսյանին ճանապարհեցին ծափերով։
Ավելին՝ տեսանյութում: