|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվեց, հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը․
«Երևանի քաղաքապետը դատարան էր դիմել՝ փորձելով «Դիմադրության» շարժման 2022թ. բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Իշխան Սաղաթելյանին որպես կազմակերպիչ տուգանել մինչև 300.000 դրամ։
Վարչական դատարանը մերժել էր այդ պահանջը, իսկ այժմ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց․ վարչարարական ընթացակարգը եղել է ոչ իրավաչափ։
Այս որոշումը կարևոր նախադեպ է՝ ուղղված Հայաստանում հավաքների ազատության պաշտպանությանն ու քաղաքացիական իրավունքների ամրապնդմանը»։