|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի իշխանությունները հունիսի 25-ին աստիճանաբար կվերականգնեն օդային հաղորդակցությունները երկրում, հիմնականում երկրի ամենաապահով շրջաններում, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«Օդային հաղորդակցությունները այսօր աստիճանաբար կվերականգնվեն երկրի ամենաապահով շրջաններում», - նրա խոսքերն է մեջբերում իրանական պետական IRIB հեռուստաալիքը։
Իրանում դադարեցվել էին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթները հունիսի 13-ի գիշերը Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումից հետո։ Այդ ժամանակ Իրանի իշխանությունները հրամայեցին փակել երկրի օդային տարածքը՝ այս իրավիճակը երկարաձգելով ավելի քան 12 օրով։