|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային հարցի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Իսրայելը դադարեցնի հարվածները իր տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Դիվանագիտությունն աշխատել է անցյալում և կարող է աշխատել ապագայում։ Բայց ագրեսիան պետք է դադարեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դիվանագիտությանը», - նշել է նա։
Հղում անելով Reuters-ի տեղեկություններին՝ հաղորդվում է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Աբբաս Արաղչին մի քանի անգամ շփվել են հեռախոսով՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերսկսի բանակցությունները, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական հարվածները Իրանի տարածքում։