|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցի։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը», Հայաստանի վարչապետն այցել է Պեզճյան վարժարան, ծաղիկներ դրել Հայոց պատրիարքարանի բակում գտնվող Կոմիտասի արձանին, այցելել մայր եկեղեցի, մոմ վառել եւ աղոթել։ Սակայն այսօր Հայոց պատրիարքարանը փակ է եղել եւ որեւէ հոգեւորական չի դիմավորել Հայաստանի վարչապետին։
Նշենք որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։