|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պատմաբան Անահիտ Խոսրոևան գրում է․
«Իսրայել-Իրան շարունակվող հակամարտության երկկողմ հարձակումները ուղիղ և անուղղակի ազդեցություն են թողնում պատերազմող երկու երկրների ասորական համայնքների վրա, ովքեր տարածաշրջանի ամենահին քրիստոնյա ժողովուրդն են: Օրեր շարունակվող հարձակումները ստեղծել են վախի, անորոշության և անկայունության մթնոլորտ։ Ասորիների նման փոքրամասնությունների համար, ովքեր առանց այդ էլ ապրում են սահմանափակ պաշտպանությամբ և համակարգային մարգինալիզացիայով, ներկայիս կյանքը դարձել է էլ առավել վտանգավոր ու խոցելի։
Թեհրանում ապրող ասորիներն արդեն լքում են իրենց տներն ու ունեցվածքը՝ տեղափոխվելով երկրի ծայրամասեր, հիմնականում Ուրմիայի շրջան: Այստեղ խնդիրը միայն անհատի անվտանգությունը չէ, այլ մի ամբողջ ժողովրդի գոյատևման հարցը, ով հազարամյակներ շարունակ ապրել է այս տարածաշրջանում։
Ցավոք, պատմությունը կրկնվում է, և հերթական անգամ ոչ ի օգուտ մեր ժողովուրդների»: