|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի․
«Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվերի դասագրքային օրինակ է։ Առիթը հակասահմանադրական, հակաբարոյական ու ապազգային հարձակումից Հայ Եկեղեցու պաշտպանության մասին նրա հայտարարությունն է, որին հետևել է կառավարության ղեկավարի անթաքույց ֆեյսբուքյան հրահանգը։
Այս քայլով նշված անձը հերթական անգամ իրեն դուրս է դնում իրավակարգից՝ իր հրահանգը կատարող բոլոր պաշտոնյաներին վերածելով առանձնապես ծանր հանցագործության հանցակիցների»։