|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրակի վաղ առավոտյան Հնդկաստանի Ռուդրապրայագ շրջանի Գաուրիկունդ քաղաքի մոտակայքում Կեդարնաթից Գուպտկաշ ուղևորվող ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնում է Hindustan Times-ը։
Aryan Aviation ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը Կեդարնաթի ուղղաթիռային հարթակից օդ է բարձրացել տեղական ժամանակով մոտավորապես 05:20-ին, սակայն ավելի ուշ նրա հետ կապն ընդհատվել է։
Զոհերի թվում նաև երկու տարեկան երեխա է եղել։
Սկսվել են ուղղաթիռի որոնողական աշխատանքները։ Aryan Aviation ընկերությանը պատկանող ուղղաթիռը Կեդարնաթ Դհամից վերադառնում էր Գուպտկաշիի իր բազա, երբ հովտում անսպասելիորեն բախվել է անբարենպաստ եղանակային պայմանների։
Օդաչուն փորձել է ուղղաթիռը դուրս բերել հովտից, սակայն օդանավը թռիչքի ժամանակ կործանվել է։