|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին պետական մրցանակ է շնորհել՝ մարդասիրական գործունեության մեջ ձեռքբերումների համար։ Այս մասին հաղորդվում է ՌԴ նախագահի կայքում։
Դափնեկիրների անունները հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել են նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոն, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և նախագահի խորհրդական, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։
Ալեքսանդր Չուբարյանը ռուսաստանցի պատմաբան է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր։
Ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում։ Նա միջազգային հարաբերությունների պատմության և 20-րդ դարի ռուս-եվրոպական հարաբերությունների մասնագետ է, ավելի քան 350 գիտական աշխատությունների հեղինակ, ռուսական պատմագրության մեջ եվրոպական գաղափարների ուսումնասիրման ուղղության հիմնադիրներից մեկն է։
1988-2015 թվականներին ղեկավարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտը, ներկայումս դրա գիտական ղեկավարն է: Ակադեմիական հրատարակությունների գլխավոր խմբագիրն է, Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի նախագահ, Ռուսաստանի պատմական միության համանախագահ: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ ասպետ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր: