|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը:
«Դաշնության խորհրդի պատվիրակությունը` խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ծրագրով նախատեսված են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես նախատեսվում է զրույց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի հիմնական թեման կլինի «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում»:
Նույն օրը Մատվիենկոն կմասնակցի ռուս-հայկական միջտարածաշրջանային տասներորդ համաժողովին