|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը 8 մլրդ դոլարի ներդրում կանի Իրանի գազային նախագծերում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Երկու երկրների պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանը 8 մլրդ դոլար կներդնի Իրանի գազային նախագծերում», – ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ գումարի մի մասը (մոտ 5 մլրդ դոլար) նախատեսված է պայմանագրերով։ Պայմանավորվածությունների մնացած մասը սպասում է վերջնական հաստատման։
Դեսպանը նշել է նաև, որ Թեհրանը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին։