|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը մայիսի 26-ին ակնկալում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Ֆիդանը մտադիր է մայիսի 26-ին հանդիպումներ ունենալ նաև Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ։
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը հավելել է, որ Ֆիդանը կարող է հանդիպումներ ունենալ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Հաքան Ֆիդանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն նախատեսված է մայիսի 26-ին և 27-ին։